Հանյա Յանագիհարա
Հանյա Յանագիհարա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1974[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, լրագրող, գրող և magazine writer |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սմիթ Քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | The People in the Trees? և Փոքրիկ կյանք |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Hanya Yanagihara Վիքիպահեստում |
Հանյա Յանագիհարա (անգլ.՝ Hanya Yanagihara, սեպտեմբերի 20, 1974[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հավայական ծագմամբ ամերիկացի կին գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանագիհարան ծնվել է Լոս Անջելեսում՝ արյունաբան և ուռուցքաբան Ռիչարդ Յանագիհարայի և Սեուլից արտագաղթածի ընտանիքում։
1995 թվականին ավարտելով Սմիթ քոլեջը՝ Յանագիհարան տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ մի քանի տարի աշխատել է հրապարակախոս։ Միաժամանակ երկու ամսագրերում աշխատել է խմբագիր․ 2007 թվականից՝ ճամփորդների համար նախատեսված «Conde Nast Traveler», 2015 թվականից՝ «T: The New York Times Style Magazine» ամսագրերում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանագիհարայի առաջին վեպը՝ «Մարդիկ ծառերի մեջ»-ը, լույս է տեսել 2013 թվականին։ Գլխավոր կերպարի նախատիպը մանկաբույժ և վիրուսաբան, Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակակիր Դենիել Գայդուզեկն է, որը 1996 թվականին ձերբակալվել է պեդոֆիլիայի մեղադրանքով և ավելի ուշ ընդունել իր մեղքը։
Յանագիհարային հաջողություն է բերել նաև նրա երկրորդ վեպը՝ «Փոքրիկ կյանքը», որը պատմում է մանկության չորս ընկերների մասին։ Վեպը դարձել է բեսթսելլեր և արժանացել քննադատների դրական արձագանքին։ Այսպես, Meduza հարթակի գրական տեսաբան Գալինա Յուզեֆովիչը նշել է նրա ունիվերսալությունը․
Գրեթե բոլոր մարդիկ, որոնք գրում կամ խոսում են «Փոքրիկ կյանքի» մասին, տարամիտվում են։ Ինչ-որ մեկի համար դա գիրք է նրա մասին, որ աշխարհի ողջ սերը բավարար չէ մանուկ հասակում եղած տրավման բուժելու համար։ Մյուսի համար՝ այն պատմություն է սիրո, ընկերության վերաբերյալ, և նաև նրա մասին, որ դրանց միջև սահմանը անկայուն է և անորոշ։ Ինչ-որ մեկի համար՝ ցանկացած անամնեզի դեպքում երջանկության հաղթահարման և հնարավորության պատմություն է, մեկ ուրիշի համար՝ նկարչի կամ ստեղծագործական պարադոքսների մասին պատմություն, կամ ավելի զարմանալի՝ մաթեմատիկայի և իրականության հետ նրա կապի մասին[4]։ |
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարդիկ ծառերի մեջ/ The People in the Trees (2013)
- Փոքրիկ կյանք / A Little Life (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 https://www.gradesaver.com/author/hanya-yanagihara
- ↑ http://www.npr.org/sections/thetwo-way/2015/10/15/448961756/ta-nehisi-coates-hanya-yanagihara-and-pam-mu-oz-ryan-win-kirkus-prizes
- ↑ Статья на Meduza: «Маленькая жизнь» Янагихары и «Номер 11» Коу Галина Юзефович — о двух переводных романах (тяжелом и сатирическом) // 12.10.2016
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանյա Յանագիհարա» հոդվածին։ |
|